Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Լոբի սովորական - Phaseolus vulgaris L.

Լոբի սովորական - Phaseolus vulgaris L.

Լոբու հայրենիքն են համարում Կենտրոնական և Հարավային Ամերիկան: Հայտնի է լոբու մոտավորապես 150 տեսակ: Լոբու մասին առաջին գրառումները հայտնաբերվել են չինական հին ձեռագրերում` մ.թ.ա 1280թ.:

Հարավային Ամերիկայում լայնորեն օգտագործում են լոբու սև, Հնդկաստանում` կարմիր, երիկամաձև Մեքսիկայում`«pinto» տեսակի պտավոր սերմերը: Այստեղ լայն կիրառում են գտել նաև դեղին սերմերը, որոնք եփելուց հետո դառնում են փափուկ և նուրբ: Իրաքում և Հունաստանի հյուսիսում հանդիպում է սպիտակ լոբու մի տեսակ, որը կոչվում է «հսկա» կամ «փիղ», որի սերմերը 2-3 անգամ մեծ են սովորական լոբու սերմերից:

Լոբին հարուստ է սպիտակուցներով, որոնք հատկապես շատ են պարունակվում սերմերում, ճարպերով, ածխաջրերով, բջջանյութով, A1, C, B1, B2, B5, B6, B9, E, P1 վիտամիններով և հանքային տարրերով` կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, սելեն, մոլիբդեն և այլն, պուրիններով, որոնք նյութափոխանակության ընթացքում վերածվում են միզաթթվի:

Աճեցվող տեսակներից առաջին տեղում է լոբի սովորականը (Phaseolus vulgaris L.):

Այն միամյա խոտաբույս է: Առաջացնում է երկփեղկ ունդ պտուղներ, որոնցում սերմերը դասավորված են սպունգանման հյուսվածքից կազմված միջնորմների արանքում: Ծաղիկները լինում են սպիտակ, վարդագույն, բաց մանուշակագույն, իսկ ունդում դասավորված սերմերը կարող են լինել կանաչ, դեղին, մանուշակագույն, կարմիր, սպիտակ, բծավոր, կետավոր և նույնիսկ սև:

Լոբին աճեցվում է պտուղներ և սերմեր ստանալու, որոշ տեսակներ` դեկորատիվ նպատակներով:

Լոբու չոր ունդերը կարելի է երկար ժամանակ պահել միայն սառը և չոր տեղում, սակայն պետք է հիշել, որ եփելու ժամանակահատվածն ավելանում է, իսկ դրանց սննդային արժեքը ժամանակի ընթացքում` նվազում:

Լոբու որոշ տեսակներ, օրինակ` կարմիրը, հում վիճակում թունավոր են, սակայն 1000C-ում 10 րոպե եռացնելուց հետո թույնը չեզոքանում է:

Օգտագործելուց առաջ ցանկալի է սերմերը 6-8 ժամ թրջել ջրում, որպեսզի օլիգոսախարիդները` շաքարները, որոնք օրգանիզմի կողմից չեն յուրացվում, ջրում լուծվեն և մարսողության ընթացքում փքվածություն չառաջացնեն: Լոբին հայտնի է օրգանիզմում շաքարի մակարդակը իջեցնող և միզամուղ հատկություններով: Ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում շաքարային դիաբետի ժամանակ լոբու չորացրած պատիճներից պատրաստված եփուկը խմել օրվա ընթացքում` 1/3 բաժակ: Բժշկապետ Ավիցեննան իր աշխատության մեջ նշել է թոքերի հիվանդության ժամանակ լոբու օգտակարության մասին: Լոբուց ստացված փոշին օգտագործվում է ցանի, էկզեմայի և մաշկային խոցերի բուժման նպատակներով:

Բազմաթիվ աշխատություններում նշվում են մանր, սպիտակ լոբու սերմերի օգտակար հատկությունների մասին: Գտնում են, որ դրանք պարունակում են զգալի քանակությամբ սապոնիններ, որոնք խոլեստերինի քանակն արյան մեջ իջեցնում են և կանխում ուռուցքածին բջիջների աճը: Սապոնինների առկայությամբ է պայմանավորված նաև լոբու հակասնկային և հակամանրէային հատկությունը:

Ժողովրդական բժշկության մեջ երիկամների և միզապարկի աշխատանքի խանգարման դեպքում խորհուրդ է տրվում չորացրած ունդերից և ծաղիկներից պատրաստված թեյը, որը միզամուղ, սպազմը վերացնող հատկություն ունի և միանգամայն արդյունավետ է դժվարամիզության ժամանակ, նպաստում է օրգանիզմից թույների հեռացմանը և արյան մեջ շաքարի քանակի նվազեցմանը:

Դիետոլոգները լոբին դասում են օգտակար սննդային բույսերի շարքին և, միաժամանակ որպես դիետիկ սննդամթերք, խորհուրդ են տալիս սրտային անբավարարության, շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, երիկամների, խոցային հիվանդությունների, ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտի դեպքում: Լոբու չափավոր օգտագործումը կանոնավորում է օրգանիզմում նյութափոխանակությունը, ուժեղացնում ստամոքսահյութի արտազատումը, հանգստացնում նյարդերը, խոչընդոտում ատամնաքարերի առաջացմանը:

Պետք է հիշել, որ պոդագրայի, նեֆրիտի, գաստրիտների, բարձր թթվայնությամբ ուղեկցվող խոցերի, խոլեցիստիտների և կոլիտների դեպքում լոբու հատիկները և դրանցից պատրաստված կերակուրները խորհուրդ չի տրվում տարեցներին:

Հեղինակ. Հեղինակ. դ.գ.թ., դոցենտ Նաիրա Չիչոյան, կ.գ.թ., դոցենտ Ելենա Մելիքյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. bonduellerussia.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ